Մարտին Գալստյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Մարտին Գալստյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը
Հունիսի 12-ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունել է Ալեքսանդր Թիմանի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկայացվել է առաքելության այցի նպատակը, քննարկվել ընթացիկ մակրոտնտեսական, ֆինանսական շուկայի զարգացումներն ու դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունները, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային միջավայրից բխող հնարավոր ռիսկերն ու դրանց ազդեցությունը մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վրա:
506242890_1008110101490257_3359509819428029333_n.jpg (259 KB)
Քննարկվել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի նախապայման հանդիսացող հենանիշերի (բենչմարքների) մասով կատարման ընթացքը, ինչպես նաև ապագա համագործակցության հնարավորությունը՝ ընթացիկ ծրագրի մոտակա ավարտից հետո: