Չինաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն «երկկենցաղ» ինքնաթիռի սերիական արտադրությունը

Չինաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն «երկկենցաղ» ինքնաթիռի սերիական արտադրությունը
Չինաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն «երկկենցաղ» ինքնաթիռի՝ AG600-ի սերիական արտադրությունը։ Այն նախատեսված է հրդեհներ մարելու և ջրի վրա փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար:

AG600-ը կարող է հագեցած լինել նաև ծովային միջավայրի մշտադիտարկման լրացուցիչ սարքավորումներով:

Չինաստանի ավիարդյունաբերության կորպորացիան հայտնում է, որ ինքնաթիռի երկարությունը 38,9 մետր է, բարձրությունը` 11,7, թևերի բացվածքը` 38,8։ Առավելագույն թռիչքային զանգվածը 60 տոննա է, թռիչքի առավելագույն գործնական հեռավորությունը` 4,5 հազար կմ: