Ինչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել հակամարտությունը տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա. Պարսյան

Ինչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել հակամարտությունը տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա. Պարսյան

Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա։ Այս մասին Telegram–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«1. իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից,

  1. Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,
  2. Տարածաշրջանի բեռնափոխադրման տևողությունը և արժեքը կավելանան,
  3. Էներգակիրների գների տատանումներ կգրանցվեն,
  4. Ներդրումների և անշարժ գույքի գրավչությունը կնվազի տարածաշրջանում,
  5. Ենթակառուցվածքային ծրագրերը կսառեցվեն անորոշ ժամկետով,
  6. Կոնֆլիկտի սառեցման ժամանակահատվածներում մարդկանց որոշակի տեղաշարժ կգրանցվի»։