Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի փողոցների, Հովսեփյան 1-ին փողոցի, Միասնական 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի, Պարզ լճի փողոցի գազասպառողների, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի, «Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, «Վիլլա Ռեսթ» ՍՊԸ-ի հյուրանոցի, «Ս․Աղաջանյան» ՍՊԸ-ի, «Ա․ Թամրազյան» ԱՁ-ի, «Գոշ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը, Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի, Կոմիտասի, Բարանա, Այգեգործների, Սայաթ-Նովայի, Անտառագործների, Զ. Անդրանիկի, Երևանյան փողոցների գազասպառողների, «Գազարդ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ Գիշյան» ՍՊԸ-ի, «Հոսեփ Նարեկ» ՍՊԸ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, թիվ 1 նախադպրոցական հաստատության, «Ժիվիկ Գիշյան» ԱՁ-ի գազամատակարարումը

 

Պլանային աշխատանքներ (Քարակերտի ԳԲԿ-ն սնող կողմնատար գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հունիսի 17-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ, Լեռնագոգ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, «Նորապատ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գոդավար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ՍՊԸ-ի, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Կոտայք ՃՇՇ» ՍՊԸ-ի, «Քարակերթի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: