Լուսագյուղ-Ջրառատին ավտոճանապարհը հիմնանորոգվում է. Տեսանյութ

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա ընթացքում։ Հիմնանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Տեսանյութն՝ այստեղ