Քննարկվել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Քննարկվել է ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվ քննարկվել է 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարարը հակիրճ ներկայացրել է հիմանական տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն արժանացել է դրական եզրակացության: