Հունիսի 17-ից Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Հունիսի 17-ից Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության փոփոխություն

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով ս.թ. հունիսի 17-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Արգիշտիփողոցում՝ Երևանի քաղաքապետարանին հարող ճանապարհահատվածում, երեքերթևեկելի գոտիներից միջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ երթևեկելի գոտին՝հետադարձ կատարողների համար:

Արգիշտիի փղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ  կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց:

Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:

Արգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի  մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի: