ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։

Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների հարկային եկամուտների կատարողական ցուցանիշները, հարկային վարչարարության բարեփոխումների ընթացքը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքը, հարկային ճեղքի գնահատման արդյունքները, ստուգման գործառույթի կատարելագործման հարցեր, ինչպես նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։

Քննարկմանն անդրադարձ են կատարել նաև ԱՄՀ-ի կողմից հարկային և մաքսային ոլորտներում հնարավոր տեխնիկական աջակցության ծրագրերին, ինչպես նաև ՊԵԿ առաջիկա ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումներին, որոնց կապակցությամբ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։