Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ

Հանրապետությունում սպասվում է  անձրևային եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

հ1.jpg (164 KB)

Երևանում` հունիսի 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

հ2.jpg (27 KB)