Ապարանում վնասվել է 50 տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիք

Ապարանում վնասվել է 50 տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի տանիք

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։

Ըստ նախնական տվյալների`

վնասվել են՝

-50 բնակելի տուն,

-20 խանութ,

-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,

-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը,  Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։

Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:

Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները։