Կանադայում մեկնարկում է G7-ի գագաթնաժողովը

Աշխարհի ամենահարուստ երկրների ղեկավարները ժամանել են Կանադայի Ռոքի լեռներում գտնվող շքեղ լեռնային հանգստավայր՝ մասնակցելու այս տարվա G7 գագաթնաժողովին:

Այս հավաքը տեղի է ունենում միջազգային մարտահրավերներով լեցուն ժամանակաշրջանում, երբ երեք մայրցամաքներում հակամարտություններից մինչև գլոբալ տնտեսական անկայունություն է:

Այս տարի G7-ին նախագահում է Կանադան, և Կանանակսիսում կընդունի Իտայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի ղեկավարներին: Կանադան խոստացել է կենտրոնանալ գլոբալ տնտեսության և անվտանգության շուրջ պարզեցված առաջնահերթությունների վրա:

Սակայն Մարկ Քարնիի օրակարգն այժմ խաթարվել է Իսրայել-Իրան հակամարտության պատճառով:

Սա Քարնիի առաջին խոշոր միջազգային հավաքն է որպես Կանադայի վարչապետ: Այս գագաթնաժողովը պետք է լիներ նրա կարողությունների փորձություն՝ հասնելու Կանադայի համար իր առաջ քաշած երեք հավակնոտ նպատակներին՝ համաշխարհային ասպարեզում առաջատար դիրք գրավել, դառնալ G7 երկրների շարքում ամենաուժեղ տնտեսություն և ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից:

Այժմ Իրանի հարցը անսպասելիորեն հայտնվել է G7-ի օրակարգի առաջնագծում, և այդ հարցի շուրջ համաձայնության հասնելը հեշտ չի լինի:

Սակայն մի բան հստակ է. Քարնիի նկատմամբ ուշադիր կհետևեն, թե ինչպես է նա վարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հաճախ Կանադայի ինքնիշխանությունը խաթարող հայտարարություններ անում։