Չենք կարողանա համագործակցել. Ավինյանը՝ Man մակնիշի անսարքինության կապակցությամբ

Man մակնիշի 87 ավտոբուսներից 10-ի մոտ անսարքություն է եղել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, Man մակնիշի ավտոբուսների անսարքության թիվը տոկոսային առումով կրկին շատ բարձր է:
Ինչո՞ւ՝ հարցրեց նա: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանն արձագանքեց. «Man մակնիշի մեքենաները պահեստամասերի խնդիր ունեն: Հանդիպել ենք անցած շաբաթ, քննարկել ենք այդ հարցը, մի քիչ տեխնիկական խոտաններ էլ են ի հայտ գալիս տեխնիկայի վրա»:
Տիգրան Ավինյանը նկատեց՝ այդ խնդիրները վերջին 6 ամսում եղել են. «Եթե այս տեմպով շարունակվի, այդ ընկերության հետ այլևս չենք կարողանա շարունակել համագործակցությունը: Սա վերջնական և հստակ փոխանցեք»: