2025 թ-ի մայիսին Հայաստան այցելել է 181,436 զբոսաշրջիկ

2025 թ-ի մայիսին Հայաստան այցելել է 181,436 զբոսաշրջիկ
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ Ըստ հրապարակված տեղեկությունների,  2025 թ-ի մայիսին Հայաստան այցելել է 181,436 զբոսաշրջիկ։  Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ մայիսին՝ 167,049։
 2025 թ․ հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):
 Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մայիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, Ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։