Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար

Բյուջեի դեֆիցիտը 2026–ին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար

Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի, իսկ 2030–ին` 1.5 տոկոսի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ) բնութագրեց որպես հավակնոտ և խիզախ փաստաթուղթ. «Ինչու եմ այդպես համարում, որովհետև մենք ՄԺԾԾ–ով ցույց տվեցինք բյուջեի դեֆիցիտը կրճատելու մեր հանձնառությունը»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2025–ի բյուջեով նախատեսված դեֆիցիտը 5.5 տոկոս է։

Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ նախատեսված կրճատումը որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։