Հայկական բեռնատարները կրկին սկսել են դանդաղ հատել Վրաստանը

Հայկական բեռնատարները կրկին սկսել են դանդաղ հատել Վրաստանը
Հայկական բեռնատարների կրկին սկսել են դանդաղ հատել Վրաստանը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան ասել է, որ նախարարությունն ու ՊԵԿ–ը անընդհատ տվյալներ են ստանում վրացի գործընկերներից այն մասին, թե քանի մեքենա է անցել Ռուսաստան Վրաստանի տարածքով և քանիսն են մնացել: Պապոյանը նշեց, որ այսօր նամակ է ստացել վրացի գործընկերներից, և նրանք խոստացել են օրվա ընթացքում զանգահարել` քննարկելու հարցը:
Որոշ ժամանակ մեքենաներն ընդհանրապես չէին անցնում, ապա 1-2 օր անցման արագությունը բավարարում էր հայկական կողմին: Նախարարը նշեց, որ հիմա տեմպը դանդաղ է՝ օրական մի քանի մեքենա:
«Մենք կատարում ենք բոլոր պայմանավորվածությունները և ակնկալում ենք, որ վրացի գործընկերները ևս կկատարեն իրենց մասը», – հայտարարեց նախարարը։