Հայկական բեռների մի մասը մնացել է Իրանում. Պապոյան

Հայկական բեռների մի մասը մնացել է  Իրանում. Պապոյան
Հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։
«Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում, ընդ որում` ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։ Սրանք գործոններ են, որոնք գրեթե մեր վերահսկողությունից դուրս են, բայց հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել բարեկամ Իրանի տարածքով, ինչպես նախկինում», – հայտարարեց նախարարը։