Հայտնի չէ՝ առաջիկա տարիներին կբարձրանա՞ն արդյոք աշխատավարձերն ու կենսաթոշակները

Արդյոք 2026-28թթ ՀՀ–ում կբարձրանա՞ն կենսաթոշակներն ու աշխատավարձերը. ֆինանսների նախարարը դեռ չգիտի: Ըստ նրա. «Հուլիս ամսից սկսած մենք քննարկելու ենք բոլոր գերատեսչութոյւնների հետ իրենց բյուջեները, ծախսերի կառուցվածքը, առանձին քաղաքականությունները, որոնք անարդյունավետ են, ռազմավարական առումով կարևոր չեն։ Այդ քննարկումների հետո նոր պարզ կլինի՝ մենք տեղ ունե՞նք աշխատավարձ բարձրացնելու, թոշակների բարձրացումը որքան և ինչ միջոցներով է տեղի ունենալու»։
Կառավարությունը 2026-28թթ բյուջեի փաստաթղթի քննարկան ընթացքում կքննարկի նաև թոշակներից ծախսված անկանխիկ գումարների՝ գործող տոկոսների հնարավոր ավելացման հարցը։
«Քննարկում կլինի, թե տոկոսների փոփոխությունը ինչ չափով տեղի կունենա և ինչ ծախսերի հաշվին»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2026-ից սկսած բյուջեի նախագիծը լինելու է եռամյա` կազմված մեկ տարվա բյուջեի և առաջիկա երկու տարվա բյուջեների հեռանկարների փաստաթղթերից։