Դալմայի այգիներում անտառապուրակի ստեղծման ծրագիրը կներկայացվի ԱԶԲ-ին

Դալմայի այգիներում անտառապուրակի ստեղծման ծրագիրը կներկայացվի ԱԶԲ-ին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունում քննարկվել է նաև Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու հարցը: Անտառապուրակի էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման և Կոմիտասի այգու վերականգնման ծրագրում։

Այժմ նախապատրաստվում են տեխնիկական առաջադրանքը և մրցութային փաթեթը. բոլոր ընթացակարգերի գնահատմամբ՝ ակնկալվում է աշնանն արդեն ունենալ էսքիզային ու նախագծային աշխատանքներն իրականացնելու համար հաղթող ընկերություն։