Վերականգնվել է պետության իրավունքը

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ:
Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: