2024-ին արտադրողականության աննախադեպ աճ է եղել

2024-ին արտադրողականության աննախադեպ աճ է եղել

2024 թվականին երկրի արտադրողականությունը աճել է նույնքան, որքան 2012-2017 թվականների ամբողջ ընթացքում։

Ինչպես հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվել է ֆինանսական գործիքակազմ, որի ծավալը կազմել է 1.3–1.4 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ծրագիրը նախատեսում է փոխհատուցել լիզինգի և վարկերի տոկոսադրույքները՝ հիմնական միջոցների տեխնիկական արդիականացման նպատակով։

Ծրագրից կարող են օգտվել մի շարք ոլորտներ, ներառյալ՝ գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, հեռահաղորդակցություն, գիտահետազոտական գործունեություն, առողջապահություն և այլ։

Նշվել է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 5.9% իրական աճ, որը մոտ է պետական բյուջեով նախատեսված 7%-ին։