Փողի դիմաց քիչ ժամկետով ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը ԱԺ օրակարգում չի ընդգրկվել

Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 17–ին՝ քվեարկությամբ մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Այն ստացավ 87 կողմ, 0 դեմ ձայներ։ Օրինագծին դեմ քվեարկեց նաեւ հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը՝ տալով բացասական եզրակացություն։