Պետական բյուջեի եկամուտները 2024թ. կազմել են մոտ 2,58 մլն դրամ. ֆիննախարար

Հայաստանի 2024թ. պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 579 մլրդ դրամ կամ 6.6 մլրդ դոլար։ Ազգային ժողովի նիստում՜ Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, պետական բյուջեի հաստատված ծրագրի համեմատ եկամուտները հավաքագրվել են 95.8 տոկոսով, իսկ 2023թ. համեմատ աճել են 7 տոկոսով։ Ծախսերի ծավալը կազմել է 2 տրլն 955 մլրդ դրամ կամ 7.6 մլրդ դոլար։ Ծախսերը կատարվել են 93.3 տոկոսով, իսկ դրանց ծավալը 2023թ. համեմատ աճել է 13.7 տոկոսով։
ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ 2024թ. կանխատեսվածից 0.9 տոկոսով պակաս է եղել (4.6 տոկոսի փոխարեն՝ 3.7 տոկոս): Բացարձակ թվերով այն կազմել է 376 մլրդ դրամ կամ մոտ 970 մլն դոլար: Պետական պարտքը կազմել է ՀՆԱ մոտ 48 տոկոսը: