Իրանում ճգնաժամի պատճառով տնտեսական ռիսկերի գնահատական Ֆիննախը չունի

Հայաստանի ֆինանսների նախարարությունը դեռեւս չի անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման հնարավոր տնտեսական հետեւանքների սցենարի վերլուծություն։
ԱԺ-ում ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ դեռեւս չափազանց շատ անորոշություններ կան։
Նման սցենարների հիմքում ընկած ենթադրությունները կարող են լրջորեն շեղվել իրականությունից։ «Երբ զգանք, որ հետեւանքները դառնում են կոնկրետ եւ տեսանելի, մենք անպայման կներկայացնենք համապատասխան վերլուծությունները կառավարությանը»,- վստահեցրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը հարձակվել է Իրանի դեմ, հաջորդել են պատասխան միջոցներ։ Ռազմական գործողությունները շարունակվում են։