ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին

ՀՀ բանկային համակարգն այս փուլում պատրաստ է դիմակայելու արտաքին ճնշումներին

Հայաստանի բանկային համակարգն այս փուլում որևէ խնդիր չունի հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից: 

Այս մասին ասել է  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ իրանա-իսրայելական հակամարտության  կոնտեքստում խոսելով ՀՀ բանկային համակարգի՝ արտաքին ճնշումներին դիմակայության հնարավորություններին: 

«Նախկինում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակին, որ դիմակայուն լինենք հնարավոր ցնցումներին: Գիտեք, որ հակացիկլիկ բուֆերները բարձրացրել ենք 1.75 տոկոսով: Այս տարվա մայիսից ուժի մեջ են մտել, մոտավորապես 150 միլիարդը գերազանցող հավելյալ կապիտալի մասին է խոսքը: Այդ կոնտեքստում, քանի որ զարգացումների վերաբերյալ ամենօրյա կամ ամենժամյա նորությունների ստացման ռեժիմում ենք՝ կարծում եմ, որ այս փուլում որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից»,- նշեց ԿԲ նախագահը: