Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան․ դեսպան Սոբհանի

Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ Իրանը լքողների մեծ հոսք այս պահին չի նկատվում: Ճիշտ հակառակը, այսօր աշխատանքներ են արվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։
«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»,- նշեց իրանցի դիվանագետը։