ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են դիրքորոշումն Իրանի հարցի շուրջ

ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են դիրքորոշումն Իրանի հարցի շուրջ

ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում համաձայնեցրել են այն դիրքորոշումը,  որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Իրանի ու Իսրայելի միջև լարվածության թուլացման կոչ են արել։

Այս մասին X-ում հայտնել է  ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ տարածելով տեսակոնֆերանսին հաջորդող մամուլի ասուլիսի տեսանյութը։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Շատ կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ-ն պետք է իր դերակատարումն ունենա դիվանագիտական ջանքերում», – հայտարարել է նա: