Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանն ընդունել են ՏԿԵՆ-ում

Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանն ընդունել են ՏԿԵՆ-ում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թափոնների կառավարման, մասնավորապես՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում կառուցված սանիտարական աղբավայրի փորձը մյուս մարզերում կիրառելու հնարավորությունները, ինչպես նաև տարածքային զագացման հետ կապված այլ հարցեր։