Ամառային արձակուրդներից առաջ ԱԺ–ն շարունակում է իր վերջին քառօրյա նիստերը (ուղիղ)

Ամառային արձակուրդներից առաջ ԱԺ–ն շարունակում է իր վերջին քառօրյա նիստերը։

Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 29 հարց։ Դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի ընտրությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը, «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Բնակչության պետական ​​ռեգիստրի մասին» օրինագծերի փաթեթը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, «Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։