ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։
2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։
2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։
2024 թվականին արձանագրվել է՝
▪️Հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
▪️ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։
Բյուջետային առումով բարձրացվել է՝
▪️Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝
▪️Բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ,
▪️Միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,
Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։