Արդեն իսկ կան լոգիստիկ խնդիրներ․ փոխվարչապետը՝ Իրան-Իսրայել հակամարտության հետևանքների մասին

Արդեն իսկ ի հայտ են եկել լոգիստիկ խնդիրներ: ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով Իրան-Իսրայել հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր հետևանքների վերաբերյալ հարցին։ Նա նշեց, որ բոլոր պոտենցիալ խնդրիները մոնիտորինգի տակ են։
«Այո, և փախստականների, և լոգիստիկ, և էներգետիկ խնդիրներ չի կարելի բացառել։ Պետք է մշակել սցենարներ, որոնք ինչ-որ պահի կարող են պետք լինել, բայց կարող է և պետք չլինել։
Մենք այդ հարցերը պահում ենք ուշադրության կենտրոնում, մշակում ենք այս կամ այն սցենարներից ելնելով գործողությունների պլաններ»,- ասաց Մհեր Գրիգորյանը