WhatsApp-ը կսկսի գովազդներ ցուցադրել

WhatsApp-ը շուտով կսկսի գովազդներ ցուցադրել իր Status բաժնում՝ Instagram-ի Stories հատվածի նման։ Դրանք կհայտնվեն մի քանի ստատուս դիտելուց հետո։
Meta-ն նշում է, որ թիրախավորումը կկատարվի ընդհանուր տվյալների հիման վրա, ինչպիսիք են՝ գտնվելու վայրն ու լեզուն, և ոչ թե անձնական տվյալների՝ հաղորդագրությունների կամ հեռախոսահամարների միջոցով։
Օգտատերերն ու բիզնեսները նույնպես կկարողանան գովազդել իրենց էջերը WhatsApp-ի որոնման հատվածում, իսկ օգտատերերի/բիզնեսների հատուկ ընտրված մի խումբ էլ կկարողանա վճարովի բաժանորդագրություններ առաջարկել բացառիկ թարմացումների համար։ Վճարումները կիրականացվեն app store-ների միջոցով։
Meta-ն նշում է, որ օրական ավելի քան 1.5 միլիարդ մարդ է օգտվում Status և Channels հատվածներից։ WhatsApp-ի պրոդուկտի փոխնախագահը նոր գովազդային հնարավորությունները համարել է «բնական զարգացում» ընկերության համար, որի նպատակն է բիզնես գործիքներից դուրս այլ եկամտի աղբյուրներ ևս ստեղծել։