«Գրանդ քենդի» պաղպաղակների արտադրության կասեցումը վերացվել է

«Գրանդ քենդի» պաղպաղակների արտադրության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներ կողմից իրականացվել է կրկնակի վերահսկողություն «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում. «Սենդվիչ վանիլային պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով», «Սենդվիչ շոկոլադե պլոմբիր շոկոլադե թխվածքաբլիթով», «Պլոմբիր վանիլային դույլ», «Պլոմբիր շոկոլադե դույլ», «Պաղպաղակ Սեր պլոմբիր սերուցքով ջնարակապատ», «Ընտանեկան շոկոլադային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով», «Ընտանեկան վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով», «Էսկիմոս վանիլային կաթնայուղի փոխարինիչով», «Էսկիմոս շոկոլադե կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների նմուշները տրվել են լաբորատոր փորձաքննություն:

Հետազոտությամբ խախտումներ չհայտնաբերելու հիմքով՝ պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակների արտադրության, կասեցումը վերացվել է: