Ամիօ բանկ. Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված

Ամիօ բանկ. Ինչու են էլեկտրամոբիլներն այդքան տարածված


Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները այլևս հեռու ապագայում չեն․ այսօր դրանք իրական, հասանելի և խելամիտ ընտրություն են։ Դրանք համատեղում են ժամանակակից դիզայնը, խնայողությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումը և ունեն մի շարք առավելություններ՝

• Էկոլոգիապես մաքուր են․ էլեկտրական շարժիչները չեն արտազատում վնասակար գազեր և նպաստում են օդի որակի բարելավմանը։
• Հարուստ են ինովացիոն տեխնոլոգիաներով․ էլեկտրամոբիլները համալրված են խելացի կառավարման համակարգերով, շահագործման անվտանգ մեխանիզմներով և էներգաարդյունավետ մարտկոցներով։
• Հարմարավետ՝ լիցքավորման համար․ ավտոմեքենաները հնարավոր է լիցքավորել ինչպես տնային պայմաններում, այնպես էլ արդեն հասանելի հանրային լիցքավորման կայաններում։

Ամիօ բանկը, համագործակցելով El Motors ավտոսրահի հետ, հանդես է գալիս առաջարկով։ Ձեռք բերեք շուկայում պահանջարկ վայելող BYD E2, BYD Yuan Up և BYD Seagull մոդելները շահավետ պայմաններով՝

• տարեկան 9% տոկոսադրույք (փաստացի՝ 9.36%-11.35%),
• մինչև 60 ամիս մարման ժամկետ,
• ընդամենը 10% կանխավճար։

Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն նրանց հետ կամ այցելել Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից