ՊԵԿ՝ մայիսի հսկողական աշխատանքների արդյունքներ

ՊԵԿ՝ մայիսի հսկողական աշխատանքների արդյունքներ
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
2025 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են․
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 558 դեպք և 251.1 մլն դրամի չափով տուգանք։
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 69 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 57.750 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 31 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 10.5 մլն դրամ:
Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերը հրապարակվում են՝ https://www.src.am/am/getNews/1082