Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտված է

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտված է։ Այն շուտով կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։