Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.1°C (1965թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.5°C