Անգլիայի կենտրոնական բանկը փորձարկում է ԱԲ՝ վճարային խարդախությունները հայտնաբերելու համար

Անգլիայի կենտրոնական բանկը (Bank of England, BoE) Լոնդոնի Բանկերի միջազգային կարգավորող նորարարական կենտրոնի (BIS Innovation Hub) հետ համատեղ «Project Hertha» նախագծի շրջանակում փորձարկել է ԱԲ գործիքներ՝ մանրածախ վաճառքի վճարային համակարգերում իրական ժամանակում խարդախությունները բացահայտելու նպատակով։
Նմանակումով ստեղված տվյալների բազան (սինթետիկ տվյալներ) ներառել է 1.8 միլիոն բանկային հաշիվ և 308 միլիոն փոխանցումներ, որոնք ԱԲ-ն օգտագործել է ֆինանսական ցանցերում կատարվող բարդ ու համակարգված հանցավոր գործունեությունը բացահայտելու նպատակով։
Արդյունքները խոստումնալից են․ ծրագրին մասնակցող բանկերն ու վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունները 12%-ով ավելի շատ կասկածելի հաշիվներ են հայտնաբերել, իսկ նոր, նախկինում անհայտ ֆինանսական խարդախությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 26%-ով։
Անգլիայի կենտրոնական բանկում նշել են նաև, որ ԱԲ-ն նմանատիպ հանցագործությունների բացահայտման ավելի լայն ռազմավարության ընդամենը մի մասն է։
Կան բազմաթիվ իրավական, կարգավորիչ ու տեխնիկական մարտահրավերներ, իսկ առավելագույն արդյունավետության համար անհրաժեշտ են որակյալ ուսուցման տվյալներ և բացատրելի ԱԲ մոդելներ։