Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում. Ավինյանն այցելել է կառավարման տեխնոլոգիաների կենտրոն (վիդեո)

Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում.  Ավինյանն այցելել է կառավարման տեխնոլոգիաների կենտրոն (վիդեո)

Երևանի քաղաքապետը սոցցանցում անդրադարձել է քաղաքապետարանում ներդրված կառավարման նորարարական տեխնոլոգիաներին:

«Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ - հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը»,- գրել է Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը նշում է, որ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերն արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայություններն ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։

Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։

«Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։

Վերջինի մասին շուտով կպատմենք»,- գրել է Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: