Կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց

Կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը երկարաձգվեց
ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ ՀՀ կառավարության որոշման ընդունումը, համաձայն հիմնավորման, « պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, ինչպես նաև նվազեցնելու առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերի անարգել արտանետումը մթնոլորտային օդ, կանխելու ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը»։
Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքի կիրառման ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին` գողության 40 դեպք։