Վանաձորում ուղեանց է հիմնանորոգվում

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Վանաձորի Դեմիրճյան փողոցը Մ-6 միջպետական ճանապարհին միացնող ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ուղեանցի երկարությունը 160մ է, լայնությունը՝ 14մ։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի հաշվին:
Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։
Ըստ նախագծի՝ աշխատանքների շրջանակում կվերականգնվեն բետոնային ծածկը, պաշտպանիչ շերտը, կկատարվի ջրամեկուսացում, կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, որից հետո տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։ Նախատեսված է նորոգել նաև մոտեցումները Դեմիրճյան փողոցին ու Մ-6 միջպետական ճանապարհին։