Կասեցումը վերացվել է

Կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող «Կաթ 3.2%» արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։
Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։
Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։