Sputnik. Ինչու են հայկական որոշ բեռնատարներ հետ ուղարկվել Վերին Լարսից

Sputnik. Ինչու են հայկական որոշ բեռնատարներ հետ ուղարկվել Վերին Լարսից
 Ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ ծիրան տեղափոխողները դժվարությունների են բախվել Լարսի անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն առավոտյան հայտնեց, որ հունիսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից ծիրանով բեռնված գրեթե բոլոր բեռնատարները (մոտ 366 բեռնատար) հատել են Ռուսաստանի մաքսային սահմանը։
«Քիչ թվով մեքենաներ են վերադարձվել փաստաթղթային խնդիրների պատճառով», – Sputnik Արմենիային ասացին գերատեսչությունից։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան այս պահին աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում։