ACSES. Չինացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան վերջին տարիներին ակտիվանում է

Հայաստանը գնալով ավելի շատ է արժանանում չինացի զբոսաշրջիկների ուշադրությանը: Համաձայն ACSES վերլուծական կենտրոնի հրապարակած տվյալների, 2024 թվականին Չինաստանից Հայաստան են այցելել 32,826 զբոսաշրջիկ՝ 65%-ով ավելի, քան 2023 թվականին և 6 անգամ ավելի, քան 2022 թվականին։
2020-2024 թվականների ընթացքում Չինաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, ներառյալ՝ 2020 թվականին երկրների միջև վիզաների ազատականացումը, ինչպես նաև կրթամշակութային ծրագրերի և միջոցառումների աճը, ինչը նպաստել է երկու երկրների շրջանում փոխադարձ հետաքրքրության աճին։
Նշենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկվել են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև, ինչը ենթադրաբար կնպաստի երկրների միջև զբոսաշրջային հոսքերի հետագա աճին։