Իրազեկման ծրագիր Վանաձոր քաղաքում

Իրազեկման ծրագիր Վանաձոր քաղաքում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների նախաձեռնությամբ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով կազմակերպվել է հանդիպում-քննարկում։
 Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների վարչական ղեկավարներ, համաճարակաբաններ և տնտեսավարողներ։
 Ծրագիրն իրականացվում է պետության կողմից, որին իր աջակցությունն է ցուցաբերում «Ագրոբիզնեսի և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» /CARD/ հիմնադրամը։
 Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաև հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի մսատու և կաթնատու ուղղությունները՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։