Ավարտին են մոտենում Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտին են մոտենում Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող 1500 գծամետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Անիի համայնքապետարանից։
Դրանք կատարվել են սուբվենցիոն ծրագրով՝ 55% կառավարություն – 45% համայնք համամասնությամբ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները տեղում ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին։
Նշենք, որ այս ճանապարհը նորոգվել է տասնամյակներ առաջ և արդեն քայքայվել ու շարքից դուրս էր եկել։ Հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են, առաջիկայում նաեւ կարվեն գծանշումներն ու կտեղադրվեն ճանապարհային երթևեկության նշանները։