ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ «Մթերատվության բարձրացման փորձնական» և «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024 - 2028 թվականների» ծրագրերի շրջանակներում մշտադիտարկում իրականացնելու և անասնաբուծության ոլորտի ծրագրերի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Պետական աջակցության «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024 - 2028 թվականների» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզում 2025 թվականին «Ֆրեշ Լոգիստիկ» ՍՊԸ-ի կողմից արտերկրից ներկրվել է շուրջ 270 գլուխ բարձր պտղատվությամբ և մսային հատկանիշներով օժտված՝ էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար, որի համար տնտեսավարողին փոխհատուցվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս տնտեսավարողի կողմից ձեռնարկված աշխատանքների շնորհիվ՝ ճիշտ պահվածքի և խնամքի պայմաններում գլխաքանակը գրեթե կրկնապատկվել է։
«Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի շրջանակներում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի աջակցությամբ Սևանի տարածաշրջանում իրականացվել է դասընթաց և սերմնավորված կովերի արյան նմուշների արագ թեստավորման միջոցով որոշվել կովերի հղիության փաստը։