Հունգարիան և Սլովակիան արգելափակելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը

Հունգարիան և Սլովակիան արգելափակելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը

Հունգարիան և Սլովակիան որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 18-րդ փաթեթի ընդունումը։ Այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Բուդապեշտն ու Բրատիսլավան այս քայլին են դիմում՝ ռուսական էներգակիրներ ներկրումն ամբողջությամբ արգելելու ԵՄ ծրագրերին ի պատասխան։

«Մենք այս քայլին ենք դիմում, քանի որ ԵՄ-ն ցանկանում է արգելել անդամ պետություններին, մասնավորաբար Հունգարիային և Սլովակիային էժան ռուսական բնական գազ և ռուսական նավթ ձեռք բերել»,- նշել է Հունգարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Միաժամանակ հունգարական դիվանագիտության ղեկավարը հայտնել է նաև իր երկրի դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, որը արդեն չորրորդ տարին է պաշտպանվում է ռուսական ռազմական ագրեսիայից։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ հունգարացիներին թույլ չենք տա փող ուղարկել Ուկրաինա: Մենք պատրաստ չենք որևէ նոր ֆինանսական աջակցության, զենքի նոր մատակարարումների, որևէ նոր ռազմական գործողության», - ասել է Սիյարտոն հունգարական 24.hu պարբերականին տված հարցազրույցում: