ՀԲ. Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները՝ Հունիս. Փոխանցումներ և փոխարժեք

Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները․ Հունիս 2025 զեկույցը: Դրանում ամփոփված են ՀՀ տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ապրիլ ամսվա համար: Ըստ դրա, զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների երկնիշ աճը ապիլին շարունակվեց (աճը 33 տոկոս, տ/տ)։ Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի կտրուկ՝ 51 տոկոս (տ/տ) աճով և Միացյալ Նահանգներից 26.4 տոկոսով ավելանալով (տ/տ) (պատկեր 2)։
Մայիսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ արժևորվեց, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվեց։ ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 1.5 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և եվրոյի նկատմամբ՝ 1.8 տոկոսով (ա/ա)։ Մյուս կողմից՝ ՀՀ դրամը 1.6 տոկոսով արժեզրկվեց ռուսական ռուբլու նկատմամբ։
Ապրիլին առևտրային բանկերի ավանդները և վարկերն աճեցին համապատասխանաբար 1.5 տոկոսով (ա/ա) և 0.8 տոկոսով (ա/ա)՝ աննշան բարելավելով վարկ/ավանդ հարաբերակցությունը։ Ավանդների աճը պայմանավորված էր արտարժույթով արտահայտված միջոցներով, իսկ վարկերի աճը՝ ՀՀ դրամով վարկերով։ Ընդհանուր ավանդների փոխարժեքով ճշտված տարեկան աճը կազմել է 15.1 տոկոս (տ/տ), վարկերի աճը՝ 28.4 տոկոս (տ/տ) (պատկեր 5)։ Մայիսին ֆինանսական ցուցանիշները կայուն են մնացել․ կապիտալի համարժեքության ցուցանիշը (CAR) կազմել է 20 տոկոս, չաշխատող վարկերի ցուցանիշը (NPLs) ցածր է (1.5 տոկոս), իսկ ակտիվների եկամտաբերության ցուցանիշը՝ 3.4 տոկոս։