Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. Պետբյուջե

Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. Պետբյուջե

 Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները հերթական զեկույցը, որում ամփոփված են ՀՀ տնտեսական ցուցանիշների վերլուծությունը ապրիլ ամսվա համար: Համաձայն զեկույցի,  ապրիլի ընթացքում բյուջեի հավելուրդը պահպանվել է՝ չնայած կանխատեսվող պակասուրդին։  Հարկային եկամուտները (ներառյալ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) ապրիլին անվանական արտահայտությամբ ավելացել են 16․5 տոկոսով (տ/տ)։ Սա հիմնականում պայմանավորված էր շահութահարկի  (աճը 16.4 տոկոս, տ/տ) և ԱԱՀ-ի (աճը 33.5 տոկոս, տ/տ) հավաքմամբ։ Ընդհանուր ծախսերն աճեցին 21.9 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի 15.1 տոկոսի (տ/տ)  աճով, ավելի բարձր տոկոսավճարներով (աճը 16.6 տոկոս, տ/տ) և սոցիալական ծախսերով (աճը 15.7 տոկոս, տ/տ)։ Կապիտալ ծախսերն ավելի քան կրկնապատկվեցին (տ/տ)՝ հիմնականում պայմանավորված պաշտպանական ծախսերով։

Ապրիլին արձանագրվեց ՀՆԱ-ի 0․4 տոկոսի չափով հավելուրդ՝ հունվարից ապրիլ ամիսներին հավելուրդն աճողական կտրվածքով հասցնելով ՀՆԱ-ի 0․6 տոկոսին՝ ՀՆԱ-ի 2․4 տոկոսի չափով կանխատեսված պակասուրդի  համեմատ։ Տարբերությունը պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և կապիտալ ծախսերի թերակատարմամբ (տարեսկզբից մինչ օրս)։