Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ. Արտահանում և ներմուծում

Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ.  Արտահանում և ներմուծում

Հրապարակվել է ՀԲ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ զեկույցը․ Հունիս 2025 զեկույցը: Ըստ դրա, ապրիլին թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը շարունակեցին նվազել՝ պայմանավորված վերարատահանման ժամանակավոր ալիքի թուլացմամբ (պատկեր 4)։ Արտահանումն ու ներմուծումը նվազեցին համապատասխանաբար 57.3 տոկոսով (տ/տ) և  43.8 տոկոսով (տ/տ)՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կտրուկ նվազմանը զուգահեռ։ Ադամանդի և ոսկու արտահանումը նվազեց համապատասխանաբար 85  (տ/տ) և 74.2 տոկոսով (տ/տ)։ Արտահանման ավանդական ապրանքների թվում՝ արահանման աճին ամենամեծ նպաստումն են ունեցել պատրաստի սննդամթերքը (աճը 33 տոկոս) և կոշկեղենը (հնգապատիկ աճ)։

Առանց 2024 թ․-ին վերարտահանվող հիմնական ապրանքների՝ թանկարժեք մետաղների և քարերի առևտրի, ընդհանուր արտահանման և ներմուծման աճը կազմել է համապատասխանաբար 5 տոկոս (տ/տ) և 9 տոկոս (տ/տ)։

Աճողական կտրվածքով՝ հունվարից ապրիլ ամիսների ժամանակահատվածում արտահանման և ներմուծման նվազումը կազմել է համապատախանաբար  60.4 տոկոս  (տ/տ) և 46.5 տոկոս (տ/տ, ընդ որում առևտրային դեֆիցիտն ընդլայնվել է 31․1 տոկոսով (տ/տ)՝ կազմելով 1․4 միլիարդ ԱՄՆ դոլար։

Այս ժամանահակատվածում դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը նվազել է՝  կազմելով 35․1 տոկոս ՝  2024 հունվար-ապրի ամիսների 44․1 տոկոսի համեմատ։ Նվազել է նաև Միավորված Արաբական Էմիրությունների մասնաբաժինը՝ կազմելով 11․6 տոկոս, իսկ  ԵՄ-ի և Չինաստանի մասնաբաժինը մեծացել է՝ կազմելով համապատասխանաբար 11.6 և 12.2 տոկոս։